Դու երբեք չես իմանա, թե ինչքան տանջվեցի Այն օրից հետո,
Դու երբեք չես իմանա, թե ինչպես հետո նորից կարողացա ժպտալ,
Դու երբեք չես իմանա` ինչպիսին եմ ես հարսնացուի շորերով,
Դու երբեք չես իմանա, թե ինչպիսին են առավոտյան իմ քնկոտ աչքերը...
Դու երբեք չես իմանա, թե ինչ համ ունի իմ պատրաստած սուրճը,
Դու երբեք չես տեսնի, թե ինչպիսին կլինի իմ աղջիկը,
Դու չես վայելի նրա առաջին ժպիտը,
Դու երբեք թեյ չես պատրաստի ինձ համար, երբ ես հիվանդ լինեմ...
Դու երբեք չես իմանա, թե քանի անգամ մահացա ու վերածնվեցի առանց քեզ,
Դու երբեք չես իմանա, թե ինչպես ապրեցի դրանից հետո ...
Դու երրբեք չես իմանա ինչպես և ինչու ես մահացա...
Ու դու երբեք չես իմանա այն արցունքի կաթիլի մասին, որ գլորվեց սրտիցս այս տողերը գրելիս....
Комментариев нет:
Отправить комментарий