понедельник, 21 марта 2011 г.

Ուրախ նամակ...





<<Սիրելի որդյակս
Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:
Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:
Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:
Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք:
Օրերս մեր խոհանոցում գազի պայթյուն տեղի ունեցավ, և ինձ ու հորդ պատուհանից դուրս շպրտեց, օ՜, ինչպիսի հաջողություն. վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հորդ հետ միասին էինք տնից դուրս գալիս: Բժիշկը եկավ, որ ստուգի, թե ինչպես ենք զգում: Մի ապակե խողովակ դրեց բերանս և ասաց, որ 10 րոպե չխոսեմ: Հայրդ խնդրեց բժշկին, որ այդ խողովակն իրեն վաճառի:
Քանի որ խոսում ենք հորդ մասին, հայտնում եմ քեզ, որ նա աշխատանք է գտել և շատ է հպարտանում. նրա տնօրինության տակ 500 հոգի կա: Նա գերեզմանոում գազոններն է խուզում:
Քույրդ, Ջուլիան, այն որ ամուսնացավ իր ամուսնու հետ, վերջապես ծննդաբերեց, բայց մենք դեռ չգիտենք տղա է, թե աղջիկ, ուստի չեմ կարող ասել մորաքույր ես դու, թե քեռի: Եթե աղջիկ է, քույրդ նրան կանվանի ինչպես ինձ: Տարօրինակ է սակայն սեփական աջկան «մայրիկ» կոչել:
Քո կուզեն Պոլը ամուսնացել է և ամբողջ օրն աղոթում է իր կնոջ առջև, որովհետև նա կույս է…
Ի դեպ, մենք այլևս չենք տեսել քո Իսիդոր քեռուն, որն անցյալ տարի մահացավ: Քո շունը մեզ շատ է անհանգստացնում. նա շարունակում է վազել կանգնած մեքենաների ետևից: Իսկ Ժանո եղբայրդ` է՛լ ավելի վատ…Նա մեքենան փակեց և բանալին թողեց մեջը: Ստիպված գնաց հասավ տուն, որ բանալու երկրորդ օրինակը բերի, որպեսզի կարողանանք մեքենայից դուրս գալ:
Այսպիսով, որդյակս, ծրարի վրա մեր հասցեն չեմ գրում, քանզի չգիտեմ: Վերջին ընտանիքը, որն ապրում էր այս տան մեջ, հասցեով տախտակը տարել է հետը, որպեսզի նոր տան վրա ամրացնի:
Եթե Մարգոյին տեսնես` բարևիր, եթե չտեսնես` ոչինչ մի ասա:
Քեզ պաշտող մայր` Անտուանետ
Հ.Գ. Ուզում էի քեզ մի քիչ փող ուղարկել, սակայն ծրարն արդեն փակ էր>>:

Комментариев нет:

Отправить комментарий