воскресенье, 20 марта 2011 г.

Քաղաքավարության ճգնաժամ

   Քաղաքավարության ճգնաժամ  կամ մարդկանց մի կաթիլ ժպիտ է հարկավոր

    "Վարվի'ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն",- այս է քարոզում աստվածաշնչյան ոսկե կանոնը: Տեսականորեն  ես և դու գիտենք այդ մասին, բայց պրակտիկորեն ոչ բոլորիս է հաջողվում կիրառել դա:
Մի քանի օր առաջ  Աբովյան փողոցով քայլելիս տեսա երկու օտարերկրացու, որոնք իրենց ուսերին  կրում էին բավականին մեծ ուսապարկեր: «Մնում էր տունը շալակեին»,- բարձրաձայն ծիծաղելով` ասաց նրանց առջևից եկող երիտասարդ տղան,և այդ ծիծաղի ալիքը տարածվեց շրջակայքում գտնվող մարդկանց վրա : Բարեբախտաբար օտրերկրացիները ոչինչ չհասկացան և միայն մեղմ ժպտացին: Իսկ ես մտածեցի, որ ճգնաժամը թափանցել է ամեն տեղ, անգամ մարդկանց մեջ. քաղաքավարությունն արժեզրկվել է, ժպիտը` թանկացել:
  «
Ախչի~, դուռը կամաց փակի, ձեր տունը չես»,- ասաց  91 համարի երթուղային տաքսու  վարորդը իրենից ավելի պատկառելի տարիքով կնոջը: Ես էլ էի այդ երթուղայինում ու ինքս իմ մեջ նորից համոզվեցի, որ իրոք, ճգնաժամ է: Դիմացս նստած աղջիկը անտարբեր հայացքով  ինձ էր նայում.գոնե ժպտար:
  «
Հերթը սպասողների համար է»  նշանաբանով առաջնորդվելով` մետրոյի կայարանում  երկու աղջիկ  հրեցին հերթի մեջ կանգնած տարեց տղամարդուն և  մռայլ հայացքով անցան հերթի դիմացի շարքերը: Մարդն արհամարհանքով նայեց տարիքով իրենից  երեք անգամ փոքր աղջիկներին և գլուխը աջ ու ձախ շարժեց.հավանաբար նա էլ էր ինձ հետ համաձայն: Եթե աղջիկները  պարզապես     հերթը խնդրեին այդ մարդուց, քաղաքավարության ճգնաժամը մեր երկրում, հավանաբարմի փոքր կնվազեր:
    …
Բարձրաձայն ծիծաղի ձայնը գրավեց ուշադրությունս.շրջվեցի, երկու երեխա էին ծիծաղում: «Այ~  սա ուրիշ բան»,- գոհունակության զգացումով մտածեցի ես, և ուրախացա. գոնե երեխաների մոտ «ժպիտը  չի թանկացել»: Ու հանկարծ այս ժպտերես երեխաներից մեկը բարձր-բարձր ասաց. «Հլը էս հոգնած աղջկան նայի~...» :  

4 комментария:

  1. "Kercrel" en Tat :DDDDDDDDDDDD
    Iroq bolor@ inch vor mrayl u jxain demqerov en u et shat vat a :(

    ОтветитьУдалить
  2. de karcum em imast chka aselu, vor es shat em jptum, hastat bolord el tesnum eq :))))))))))))))))))

    ОтветитьУдалить
  3. ...ha,es esor ushadrutyun darcri...Jisht es..!!! Mek el mer zamdekann a ytenc "jpteresik":D:D:D

    ОтветитьУдалить