вторник, 22 марта 2011 г.

Ժպտադուլ


Ասենք վերջ  <<Ժպտադուլին>> 
Այսօր նախքան դասի գնալը  ես և ընկերուհիս որոշեցինք մի փոքր, ոնց որ ասում են  "подкрепится" լինենք /մեզ տունը հաց չեն տալիս:)))/Եղանակը մռայլ և անձրևային էր, դասի ընդհանրապես չտրամադրող ,/խեղճ եղանակ, մեր ծուլությունը "գցում ենք  վրան"/ Ավանդական դարձած ճամփով քայլեցինք դեպի մեր սիրելի  <Այգեստան>-ը: /Թե ինչ գնեցինք այնտեղից, չեմ մանրամասնի, որ սոված ընթերոցողներիս "ստամոքսի նուրբ լարերին չդիպչեմ"/: Գումարը տալու ժամանակ դրամարկղի մոտ նստած վաճառողուհին էնպես բարեհամբույր ժպտաց, որ տրամադրությունս բարձրացավ,և ես մտածեցի, որ ժպիտը  PR-ի ամենաուժեղ միջոցներից մեկն է.չէ որ, հանձին ինձ,  խանութը մեկ  հոգի մշտական գնորդ "ձեռք բերեց": Ու որոշեցի, որ մեր մասնաշենքի "կողքից ծլած"սոված ուսանողների  խանութից այլևս չեմ օգտվի... Ավելի լավ է մի քանի քայլ ավել գնալ ու համեղ պատառի հետ միասին մի կաթիլ ժպիտ ստանալ ...

Комментариев нет:

Отправить комментарий