Նվիրել անմահություն....
«Սիրել, նշանակում է դիպչել գաղտնիքին, բայց դիպչել գաղտնիքին դեռ չի նշանակում հասնել նրան….»: Աշխարհում բնակվում է շուրջ 6 միլիարդ 700 միլիոն մարդ, որից յուրաքանչյուրն ունի սիրո կարիք: Նրանք բոլորն էլ սիրում են կամ փորձում են սիրել:
Իսպանացի փլիլիսոփաներից մեկը` Խոսե Արտե Գրիգասոն, ասում է. « Բոլոր նրանք, ովքեր սիրում են, սիրում են միանման` խելացին եվ հիմարը, երիտասարդը եվ ծերը, բուրժուան եվ նկարիչը, բոլորի մոտ էլ սերը միանման է գալիս»: Բայց մեզանից յուրաքանչյուրին միայն մեկ օբյեկտն է պետք. միայն նրա ժպիտն է ամենացանկալին, նրա աչքերն են ամենագեղեցիկը, նրա տեսքն է առավել սպասվածն ու ցանկալին: Թվում է` հազար անգամ ասված ու կրկնված խոսքեր են, բայց ամեն մեկի համար դրանք իրենց մեջ թաքնված յուրովի խորհուրդ ու գաղտնիք են պարունակում: Հարցրե’ք ձեզ շրջապատող մարդկանցից, թե ինչ է սերը, եվ դուք չեք ստանա միանման երկու պատասխան:
Ռուսաստանի փիլիսոփայական գիտւթյունների դոկտոր Դմիտրի Սպիվակը սերը բնութագրում է որպես մարդու հոգեկանի իմուլսիվ-ադեկտիվ խանգարման մի տարատեսակ, որը մեզ տիրաբար ձգում է դեպի այսպես կոչված «մեր առարկան»:
«Սերը այս աշխարհից չէ- ասում է Պլատոնը,- այն այստեղի ծաղիկ չէ»:
Սիրո առեղծվածի բացահայտման փորձ են արել ամերիկացի գիտնականները: Նյու-Յորքի համալսարանական քաղաքներում առկա հետազոտական կենտրոնների շնորհիվ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է այսպես ասած «ներթափանցել» մարդկանց ուղեղի մեջ եվ պարզել, թե ինչ է կատարվում եվ ինչն է փոխվում այնտեղ սիրահարվելիս:
Փորձերից մեկի ժամանակ մարդկանց, ովքեր իրենց համոզմաբ սիրահարված էին,պառկեցրել են հատուկ սկանների մեջ եվ ցույց են տվել իրենց սիրելիների նկարները կամ առաջարկել մտածել նրանց մասին: Այդ ընթացքում մեկ այլ մոնիտորի շնորհիվ փորձել են արձանագրել նրանց ուղեղում տեղի ունեցողը: Այդ ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ սիրահարված ժամանակ ակտիվանում է մարդկանց ուղեղի ենթակեղեվային հատվածը, որն առհասարակ պատասխանատու է մարդու տարրական անհրաժեշտությունների համար, ինչպիսիք են ջուրը, օդը, սնունդը, քունը: Դրանք այն տարրերն են, առանց որի մարդը չի կարող ապրել, եթե մենք անտեսենք դրանցից որեվէ մեկը, մենք կմահանանք:
Այսինքն` սերը կենսական անհրաժեշտություն է: Մենք չգիտենք, թե ինչ է սերը, բայց մենք ճանաչում նրան, երբ այն գալիս է: Մեզ համար կարեվոր չէ, թե ինչ է կատարվում շուրջը եվ ամենեվին էլ պարտադիր չէ շփվել այլ մարդկանց հետ. մենք մեր ներսում ստեղծում ենք մեր աշխարհը միայն մեկի համար եվ ուզում ենք միայն նրա հետ շփվել: Մենք դառնում ենք անտարբեր բոլորի նկատմամբ. մեկ վայրկյանում մենք կարող ենք քանդել ընկերական եվ բարեկամական կապերը, եթե դրանք ինչ-որ կերպ կարող են խոչընդոտ հանդիսանալ մեր ճանապարհին:
Ինչ էլ ասենք սիրո մասին, ինչպիսի ուսումնասիրություններ էլ որ կատարվեն, միեվնույն է, սերը եղել եվ մնում է առեղծված` նման այնպիսինների, ինչպիսիք են Աստվածը, ծնունդը, կյանքը եվ մահը: Սուտ, ուրախություն, նվիրվածություն, խանդ, դավաճանություն, հրճվանք,

հիասթափություն…Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի քո սիրո պատմությունը. այն դու ես գրելու:
Փիլիսոփաներից մեկն ասում էր. «Ասել ես սիրում եմ քեզ, կնշանակի ասել դու չես մահանա», այսինքն ` սիրելով մեկին, դու նրան անմահություն ես խոստանում: Մենք բոլորս էլ սիրել կամ սիրում ենք, ասել է թե` բոլորս էլ անմահ ենք այս աշխարհում: