Այն, թե ինչ արժեք ունի և դարեր շարունակ ունեցել է հայ եկեղեցի մեր ազգի, հայապահպանման և պետականության կայացման համար, կարծում եմ, ավելորդ է խոսել:
Եվ եթե դու գոնե մի փոքր քրիստոնեա ես ու եթե նույնիսկ եկեղեցի չես էլ հաճախում, ապա դա ամենևեին էլ պատճառ չէ, որ չհարգես քո ազգի հոգևոր հենարանը: Ինչ խոսք, հավատացյալ լինելը եկեղեցի գնալով չի որոշում, եկեղեցին սոսկ հավաքատեղի է մարդկանց համար
Քանի որ ապրում եմ Էջմիածնում և բախտի բերմամբ, թե պատահմամբ ինձ շրջապատում են հնադարյան 5 չքնաղ եկեղեցիներ, հաճախ եմ այցելում… Այդպիսի մի այցելություն էլ եղավ վերջերս: Ես և ընկերուհիս որոշեցինք այցելել Սուրբ Գայանե եկեղեցին…Մոմ վառելուց հետո սկսեցինք փնտրել Խենթի գերեզմանը. այն գնտնվում էր եկեղեցու ետնամասում, այն հատվածում, որտեղ այլ հանգուցյալների շիրիմների կեղքին «իրենց հանգիստն էին կազմակերպել» պատկառելի տարիք ունեցող երեք կանայք: Նրանք նստել էին եկեղեցու պատին, շարքով դասավորել էին հյութերը, բացել «պոնչիկ-պեռաշկիով» տոպրակն ու միմյանց համտեսի էին հրավիրում, թե ` որը կուզես: Կանանցից մեկն էլ, որ կարճ կտրվածքով էր և ռուսախոս, մյուսին իր աղցանի բաղադրատոմսն էր տալիս… Ես նայում էի այդ կանանց ու մտածում. «…բայց ախր չի կարելի չէ…» և միևնույն ժամանակ հասկանում էի, որ տարիքով փոքր եմ նրանց նկատողություն անելու համար և ինչն էլ հաստատ արդյունքի չէր բերի: Սակայն այդ իրողությունն ինձ հանգիսր չէր տալիս, ուստի որոշեցի դիմել եկեղեցու աշխատակիցներին: Նրանք երկու սպիտակազգեստ կանայք էին: Մոտենալով հարցրի.
- Կներե'ք, իսկ թույլատրվու±մ է եկեղեցու բակում, այն էլ` պատերին նստած «քեֆ- ուրախություն» կազմակերպել …
- Իհարկե չի կարելի:
- Բա էնտեղ 3 հոգի կան, երևի չգիտեն հա±…Խնդրում եմ, գնացե’ք և ասե’ք նրանց:
- է~հ, մենք ասում ենք, ո±վ ա լսում … դու ջահել ես, դու ասա’, քեզ կլսեն:
Ինձ ոչինչ չէր մնում բացի սեփական ուժերին ապավինելուց…- Իհարկե չի կարելի:
- Բա էնտեղ 3 հոգի կան, երևի չգիտեն հա±…Խնդրում եմ, գնացե’ք և ասե’ք նրանց:
- է~հ, մենք ասում ենք, ո±վ ա լսում … դու ջահել ես, դու ասա’, քեզ կլսեն:
Ես մոտեցա նրանց, բարևեցի.
-Կներե’ք, իսկ դուք գիտե±ք, որ եկեղեցու բակում չի թույլատրվում նման բան: - Իսկ ո±վ ասեց,- զայրացած հացրեց կարճ մազերով կինը:
- Դե սա եկեղեցի է…/շինությունի ձևից և գմբեթի խաչից պետք է որ պարզ լինի/
- Էնտեղ մատաղի սեղան կա, բայց կեղտոտ ա,- ասումէ երկրորդը:
- Ես ուզում եմ էստեղ ուտեմ, էստեղ եմ ուտում,-շարունակում է կարճ մազերով կինը:
- Չե±ք կարծում, եթե ով ինչ ուզի և որտեղ ուզի անի, մեղմ ասած, լավ չի լինի…
Կնոջ համբերությունն արդեն սպառվում էր.հերիք չէ իրենց “համեղ պատառը հարամ եմ անում”, մի հատ էլ “շարունակում եմ”…
- Լսի աղջի’կ ջան, կարող ա± դու “հավատացյալ ” ես…
/Տարօրինակ հարց…/
- Ե±րբ եք տեսել “հավատացյալ” ները այս եկեղեցի գան, մի հատ էլ մտահոգվեն նրա վիճակի մասին:
Մի փոքր դադարից հետո…
- Ի±նչ ես ուզում մեզնից, մենք էս քանի տարի ա գալիս ենք էստեղ, ինքդ մի երկու անգամ երևի հազիվ ես եկել…
- Համ էլ,- զրույցի մեջ է մտնում երկրորդը,- ես եկեղեցու պատերին հենված ուտելիս ուժ եմ ստանում:
- Դեմ չեմ, էլի ուժ ստացեք, բայց առանց ուտելիքի…
Կարճատև նյարդային լռությունից հետո կարճ մազերով կինն ասում է.
-Մի խոսքով,աղջի'կ ջան, մենք լսեցի±նք քեզ, պատասխանեցի±նք քո հարցերին…
-Այո',բայց…
-Դե թող գնա…
-Եկե'ք միասին գնանք:
Նրա համբերությունը հատում է եզրագիծը:
-Գնա' ասում եմ…-ու շրջվում և կողքինի հետ հանգիստ շարունակում է զրույցը.-բա իմացա±ր….
Իմացա, ոնց չէ…իմացա, որ թե տեղը գա, կարող ենք բարձր աղաղկներով ու գոչյուններով մեղադրել վրացիներին , թուրքերին և ադրբեջանցիներին մշակութային ցեղասպանության մեջ, բայց մեզ ամեն ինչ կարելի է. մենք «էստեղ ենք ուզում, էստեղ ենք ուտում »…Բա եթե էդ սկզբունքն է, էլ ինչ իրավունքով ենք մենք բողոքում այս կամ այն պաշտոնյայից, կաշառակերությունից, մեր բանակից….
Թողե'ք ձեր մեկնաբանությունները
Комментариев нет:
Отправить комментарий