четверг, 17 ноября 2011 г.

                 
7 միջոց տղամարդուն   գրավելու համար



1. Եղե'ք ինքնավստահ...


Ինքնավստահությունը դեռևս ոչ ոքի չի խանգարել: Քայլե'ք ուղիղ, վստահ, մտքերն արտահայտեք հստակ:



2. Ժպտացե'ք...

Ցույց մի' տվեք ձեր վատ տրամադրությունն ու անհանգստությունը, նույնիսկ եթե ներքուստ ուրախ չեք ... Նախ` այդպես զգալիորեն նվազում է ձեր գրավչության աստիճանը:Եվ հետո` Ժպիտը միշտ "պատասխան ժպիտը"  է բերում:


3. Մի' չարաշահեք շպարը...


"Պատերազմի պատրաստվող հնդկացու ներկած դեմքը" ավելի շատ կվանի տղամարդուն... Ինչքան բնականին մոտ, այնքան ավելի գրավիչ և գեղեցիկ..



4. Մի' խանդեք...



Եթե նույնիսկ բնավորությամբ այդպիսին եք: Աշխատե'ք ցույց տալ, թե ձեզ համար նրա նոր ընկերուհիները  մեկ են... Հակառակ դեպքում  նա  միշտ կաշխատի այդ խոցելի լարերի վրա` ոչ ի օգուտ ձեզ:



5. Անտարբե'ր ձևացեք...



Եթե նույնիսկ նկատել եք նրան, ձևացրե'ք, թե չեք տեսել. այսպիսով կտեսնեք , թե որքան է տղամարդու` ձեզ տեսնելու ցանկոթյունն ուժեղ, և որքան կարևոր եք դուք նրա համար:


6. "Անհասանելի' " եղեք...


"Արգելված պտուղը քաղցր է",-ասում է առածը... Տղամարդկանց առավելապես գրավում են այն աղջիկները, ում հասնելը  դժվար է...Հետո , երբ արդեն հասնեն իրենց սիրելիին,  իրենք էլ  լավ կզգան ...


7. Առեղծվա'ծ մնացեք...



Երբեք մի' բացեք ձեր բոլոր խաղաքարտերը տղամարդու առաջ թե' ձեր զգացածի, թե' այլ բաների հարցում: Այդպես նա երբեք չի ձանձրանա այդ հարաբերություններից  և  "չի արխայինանա" ձեր հարցում ու ամեն օր նորովի  կփորձի գրավել ձեր սիրտը...



                   Հ.Գ
 copy-ի արդյունք չէ...միջոցներն առաջարկում է մեծն... ԵՍ :):):)

Комментариев нет:

Отправить комментарий