Տաքացրածդ ձեռքերս հիմա սառնությունից ցավում են... քո փոխարեն տաքացնում եմ շնչովս ...Շունչս կտրվում է մենակությունից...Փողոցը, մարդկանցով լի, դատարկ է...ոտքերիս զուգահեռ քայլող ոտքեր չկան...քո փոխարեն կրունկիս արձագանքն է քայլում կողքվս...հիշողություններս են լցնում դատարկ օդը` Օ2, H-ը չկա, և Օ-ն էլ է միայանակ ,այդ պատճառով էլ ջուր չէ, կյանք չէ, այլ միայն դատարկ օդ, ու ես խելագարվում խառնաշփոթ մտքերից, որ ծնվում են քեզ պատկանող տարածքը լցնելու համար:
Երևի կխանդեիր քամուն, որ շոյում է մազերս ու մեղմորեն փարվում... անձրևը վերջին ժպիտս է պոկում, վերջին դրոշմված համբույրդ էլ սահում ու ընկնում է աշնան տերևի պես, իսկ աշնան տերևները հավաքում են ու այրում....իսկ այրված սիրտը շարունակում է ապրել, ապրել անքեզ...
Լռությունդ ականջ է ծակում և առավել լսելի է, քան խոստումներդ...իսկ խոստացածդ երջանկություն չէ՞ր, որ ժլատորեն քեզ պահեցիր, այնինչ պետք է տայիր...տայիր, եթե սիրում էիր...
Բայց դու շնչի'ր անինձ...շնչի'ր, որ հանգիստ լինեմ, որ ինչ-որ մեկի "փոխարենն" էլ դու դառնաս իմ "փոխարենին", որ ես հավատամ, որ քամին, շունչս, արձագանքներս պետք էին ինձ "ինչ-որ անցած ներկայում"քեզ ներելու ու ընդմիշտ բաց թողնելու համար...