"Ճամփորդական Մտորումներ"
Հեռախոսի զանգից արթնանում եմ:
Հեռախոսի զանգից արթնանում եմ:
-Բարև, էս չես գալիս դասի?
Նայում եմ ժամին 11-30 է.
- Ինչի 14-30 չի դասը?
- Ինչի 14-30 չի դասը?
- Չէ, այսօր երեքշաբթի է, 13-00-ին:
-Վաաայ…, լավ, գալիս եմ, սպասի’ր:
Նորից խառնել եմ դասաժամերը: Առհասարակ, ինչ դասերը մեկ ժամ ուշ են սկսվում , միշտ խառնում եմ. անցյալ անգամ էլ շուտ էի գնացել: Ասում են` մարդու օրգանիզմն իր ներքին ժամն ունի, որը չպետք է խախտել /ինչևէ, կրթության նախարարն այդ առաջարկն անելիս դա հաշվի չէր առել/: Արագ-արագ հագնվում, պատրաստվում ու դուրս եմ գալիս: Ճանապարհին ինչ ասես չեմ ասում քաղաքապետին, որ երթուղայիները քաղաքի ծայրում են, այդքան հեռու են /հեռու մեր տանից/: Այնքան եմ գնացել եկել այս ճանապարհով, որ մտքերով եսիմ ուր եմ, իսկ ոտքերս արագ-արագ ինձ տանում են, ակամայից մտաբերում եմ սևակյան խոսքերը . “իսկ ոտքերիցս բարի բա~ն, չկա”…Եվ իրոք, ինչքան բարի են իմ ոտքերը, որ ներում են իմ քնկոտությունն ու ինձ այդպես արագ տանում են դեպի երթուղայինները:Իսկ պատկերացնում եք, թե մարմնի ամեն մաս “ինքնիշխան” լիներ, ու ոտքերը ճամփի կեսին կանգնեին, ու ասեին` չենք գնու~մ…Այ պետությունն էլ պետք է լինի մեկ մարմնի պես, միասնական: Ահա հասնում եմ: Ընկերունիս մի փոքր ջղայինացած հոնքերի տակից այնպես է ինձ նայում , ասես ուր որ է պիտի հարձակվի վրաս, բայց գիտեմ, չի զայրանա.սովոր է:
Երթուղայինը գնում է…քաղաքի մեջ մի քիչ դանդազ, հետո, մայրուղի դուրս գալով, արագացնում իր ընթացքը. Ես ուրախանում եմ, որովհետև չեմ սիրում դանդաղ ընթացող մեքենա: Կրկնակի ուրախանում եմ, երբ հավասարվում ենք մեկ այլ մեքենայի և անցնում նրանից,/ինչպես մրցավազքի ժամանակ/: Ահա մոտենում ենք “մաքսատանը ” /դա ես եմ այդպես անվանում/: Այստեղ վարորդն իջնում, ինչ-որ թուղթ է փոխանակում կրպակում նստած “դիսպետչերի” հետ: Ու քանի որ ես այսօր ուշանում եմ, վարորդը “մի երկու ոտք” ավել է կանգնում:Նորից խառնել եմ դասաժամերը: Առհասարակ, ինչ դասերը մեկ ժամ ուշ են սկսվում , միշտ խառնում եմ. անցյալ անգամ էլ շուտ էի գնացել: Ասում են` մարդու օրգանիզմն իր ներքին ժամն ունի, որը չպետք է խախտել /ինչևէ, կրթության նախարարն այդ առաջարկն անելիս դա հաշվի չէր առել/: Արագ-արագ հագնվում, պատրաստվում ու դուրս եմ գալիս: Ճանապարհին ինչ ասես չեմ ասում քաղաքապետին, որ երթուղայիները քաղաքի ծայրում են, այդքան հեռու են /հեռու մեր տանից/: Այնքան եմ գնացել եկել այս ճանապարհով, որ մտքերով եսիմ ուր եմ, իսկ ոտքերս արագ-արագ ինձ տանում են, ակամայից մտաբերում եմ սևակյան խոսքերը . “իսկ ոտքերիցս բարի բա~ն, չկա”…Եվ իրոք, ինչքան բարի են իմ ոտքերը, որ ներում են իմ քնկոտությունն ու ինձ այդպես արագ տանում են դեպի երթուղայինները:Իսկ պատկերացնում եք, թե մարմնի ամեն մաս “ինքնիշխան” լիներ, ու ոտքերը ճամփի կեսին կանգնեին, ու ասեին` չենք գնու~մ…Այ պետությունն էլ պետք է լինի մեկ մարմնի պես, միասնական: Ահա հասնում եմ: Ընկերունիս մի փոքր ջղայինացած հոնքերի տակից այնպես է ինձ նայում , ասես ուր որ է պիտի հարձակվի վրաս, բայց գիտեմ, չի զայրանա.սովոր է:
Պատուհանից միմյանց փոխարինելով երևում են ծառերը, որոնք զրկվել են իրենց բնական տեսքից. ոլորած,կտրած, միմյանց կապած ճյուղերը,մեկը`իբրև սիրտ, մեկը` կլոր, մյուսը չգիտեմ ինչ… Ինչ խոսք, այս ամենն արվել է սիրունության համար, բայց միթե կարելի է ծառին ”նեղություն” տալով գեղեցկություն ստանալ?...Բնությունը միջամտություն չի սիրում:
Այս վարորդն էլ, երիտասարդ է. ոնց երևում է, նոր է աշխատանքի ընդունվել և ամեն 20 մետրից դանդաղում է. ուղևոր է “որսում”ը: Զայրանում եմ.”Դե արագ քշի’ր, էլի կամ քեզ ուրիշ աշխատա’նք ճարիր”… Ամեն աշխատանք էլ հարգում եմ /բացի մարմնավաճառությունից/,դրա համար էլ գումար չեմ տալիս մուրացկաններին.ասում են`նրանցից ոմանք ինչ-որ մեկի վրա են աշխատում, բիզնես են անում, կամ եթե այդպես էլ չէ` ասա` ձեռք էլ ունես, ոտք էլ ունես, գնա աշխատի, աղբ թափի,բանվորություն արա,ոչ մեկից լավը չես, որ մակաբուծություն անես:
Օդանավակայանի խաչմերուկն է … մեկ-մեկ այնպես եմ ուզում , այդ խաչմերուկից ճամփաս շեղեմ դեպի օդանավակայան, ինքնաթիռ նստեմ ու գնամ մի որևէ երկիր, որոշ ժամանակ մնամ, մտածեմ, բայց անպայման հետ գամ . Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել չեմ կարող: Չէ’, չէ’,հենց այնպես հայրենասիրություն չեմ խաղում . պարզապես 3 տարի ապրել եմ հայրենիքիցս հեռու ու համոզվել , որ “տնից լավ տեղ չկա”:
Օդանավակայանի խաչմերուկն է … մեկ-մեկ այնպես եմ ուզում , այդ խաչմերուկից ճամփաս շեղեմ դեպի օդանավակայան, ինքնաթիռ նստեմ ու գնամ մի որևէ երկիր, որոշ ժամանակ մնամ, մտածեմ, բայց անպայման հետ գամ . Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել չեմ կարող: Չէ’, չէ’,հենց այնպես հայրենասիրություն չեմ խաղում . պարզապես 3 տարի ապրել եմ հայրենիքիցս հեռու ու համոզվել , որ “տնից լավ տեղ չկա”:
Կազինոներ, կահույքի խանութներ,ձգվող ճանապարհ…
Սա էլ Ամերիկյան դեսպանատունն է….ամեն անգամ այստեղով անցնելիս զայրանում եմ. ինչի են այսքան փոքր երկրում այդքան մեծ տեղ հատկացրել դեսպանատանը.չէ որ այս տարածքը առավել արդյունավետ կարելի էր օգտագործել, ասենք, հազարավոր անտունների համար բնակատեղի կառուցել:
Ավտոկայանը…ահա և հասանք…նորից զայրանում եմ, այս անգամ Երևանի քաղաքապետի վրա.առաջ մինչև Պրոսպեկտ էին գնում, որտեղ երթուղայինների “տեսականին” շատ էր և գրպանին առավել հարմար:
Ահա և 15 համարը… նորից խցանում Մոսկովյան փողոցի վրա:
- Կանգառում կկանգնե’ք,:
Սա էլ Ամերիկյան դեսպանատունն է….ամեն անգամ այստեղով անցնելիս զայրանում եմ. ինչի են այսքան փոքր երկրում այդքան մեծ տեղ հատկացրել դեսպանատանը.չէ որ այս տարածքը առավել արդյունավետ կարելի էր օգտագործել, ասենք, հազարավոր անտունների համար բնակատեղի կառուցել:
Ավտոկայանը…ահա և հասանք…նորից զայրանում եմ, այս անգամ Երևանի քաղաքապետի վրա.առաջ մինչև Պրոսպեկտ էին գնում, որտեղ երթուղայինների “տեսականին” շատ էր և գրպանին առավել հարմար:
Ահա և 15 համարը… նորից խցանում Մոսկովյան փողոցի վրա:
- Կանգառում կկանգնե’ք,:
Իջնում ենք: Ընկերուհիս ուզում է ժամն իմանալ, չեմ թողնում: Առհասարակ, երբ ուշանում եմ, ժամին չեմ սիրում նայել.կարծես այդպես ժամանակը կանգ է առնում:
Իսահակյան փողոցի վրա ուսանողները շատ են.անցնում են միմյանց հրելով: Զայրանում եմ,ոչ ոք չի ուզում իրեն փոքր-ինչ նեղություն տալ,` հանգիստ անցնելու համար, ”թող մյուսը տա”,-մտածում են ու անցնում:
Ահա և համալսարանը: Տարիներ առաջ հեռվից շատ հզոր տեսք ուներ, բայց քանի որ արդեն 4-րդ տարին է գալիս եմ և բացի հեռվից նաև ներսը գիտեմ, արդեն չունեմ այդ զգացումը…այլևս հզոր չէ…
Բարձրանում եմ աստիճաններով, ուշանում եմ ու թվում է, աստիճանները երբեք չեն վերջանա…լսարանս:
- Բարև Ձեզ, կարելի է?Բարձրանում եմ աստիճաններով, ուշանում եմ ու թվում է, աստիճանները երբեք չեն վերջանա…լսարանս: