среда, 20 апреля 2011 г.

...շատ եմ սիրում էս ֆիլմը...Կարող ա շատերիդ մի փոքր պարզ թվա, բայց խորությունն ու գեղեցկությունը հենց պարզության մեջ են թաքնված....



If only...
Jennifer Love Hewitt"Take my heart back "
/
film's soundtrack/
 
            
 
"
...Steal back my memories I can't take it anymore" 

"...The way you loved me Vanished all the tears"
 

                                        

     Եթե միայն...
 
  •  Գնահատեինք մարդկանց, երբ նրանք մեր կողքին էին...
  •  ներեինք, երբ լրիվ արժանի չէին դրան...
  • կարողանայինք միմյանց հասկանալ...
  • հավատայինք միմյանց` առանց ԲԱՅՑ-երի, ԻՍԿ-երի ու ԿԱՄ-երի.. 
  • կարողանայինք գնահատել ժամանակը...
  • այդքան կախված չլինեինք դիմացինի կարծիքից..
  • հպարտության համար չհատուցեինք սիրով...
                                                                                                                                                                                                                             
    Շարունակելի...


    P.S Նշված կետերը պարզապես կյանքիս փորձից ձեռք բերված տեսակետեր են,/որոնց դուք կարող եք և համաձայն չլինել/ և ոչ թե պարապ մարդու փիլիսոփայական զեղումներ: 





вторник, 19 апреля 2011 г.

Ինտերնետ

Ահա թե ինչպիսի տեսք ունի ինտերնետը

Ինտերնետի օրենսդրական կարգավորումը Հայաստանում

    Ինտերնետը  /համացանցը/  մարդկանց ազատ օգտագործման  համար ստեղծված ցանցերի մի  ամբողջականությունն է կամ կարելի է ասել` ցանցերի ցանցը, որը կազմված է միլիոնավոր փոքր ու մեծ մասնավոր  և հասարակական ցանցերից:  Այն ծառայում է հասարակությանը, իսկ որտեղ հասարակություն, այնտեղ էլ` օրենքներ ու պարտականություններ 
   Այսպիսով` կա ինտերնետ, կան դրանից օգտվող միլիարդավոր մարդիկ: Հետևաբար այդ երկկողմանի
«հարամբերությունները» կարգավորելու , հետագայում  այդ «հարաբերություններում» խոչընդոտների և  խնդիրների չհանդիպելու համար, առաջարկում եմ փոքրիշատե տեղեկանալ ինտերնետային ոլորտի կարգավորմանը վերաբերող օրենքներին: Նախքան ինտերնետը  Հայաստանի օրենսդրական դաշտում դիտարկելը, եկե'ք նախ խոսենք ինտերնետ կապ ունեցող բոլոր երկրներում գործող  համընդհանուր օրենքից  /քանի որ համացանց ասվածը չի կարող վերաբերել միայն Հայաստանին և հետևաբար չի կարող կարգավորվել միայն Հայաստանում սահմանված և գործող իրավական  ակտերով/: 
   Կոնկրետ ինտերնետին վերաբերող հատուկ օրենքներ գոյություն չունեն, կա համացանցում ընդհանուր իրավունքի կիրառում: Իրավունքները սահմանվում են որոշ ազգային օրենքների փոփոխությամբ, քանի որ, ինչպես վերը նշվեց, բոլոր երկրների համար սահմանվում է ընդհանուր իրավունք: Բայց այս իրավունքի կիրառումը ևս փոքր-ինչ դժվարություն է իրենից ներկայացնում երկու հիմնական պատճառով. Նախ`

  • Համացանցը միջազգային, համընդհանուր հասկացություն է, իսկ օրենքը, սովորաբար, ազգային է լինում:/ինչքան էլ որ հարմարեցվի ազգայինին/

  • Ինտերնետի  «տանիքի ծածկի»  տակ երբեմն շատ դժվար է համոզված լինելը օգտագործողի ինքնության ճշգրտության մեջ, հետևաբար օրենքների խախտման համար պատասխանատվության ենթարկելը  գրեթե անհնար է դառնում:


 Իսկ հիմա համընդհանուրից անցնենք մասնավորին, և պարզենք, թե ինչպես են կարգավորվում ինտերնետին վերաբերող օրենքները մեր երկրում: Հայաստանյան Ինտերնետը, լինելով համաշխարհային Ինտերնետի ենթամաս, զարգանում է նույն սկզբունքներով, ինչպիսիք  ձևավորվում են Ինտերնետի Կառավարման Ֆորումի* (ԻԿՖ, IGF) նիստերում/*կառավարությունների, անհատների, հասարակության և բիզնեսի համատեղ քննարկման մարմին է, որի աշխատանքի արդյունքում ծնվում են Ինտերնետի կառավարման սկզբունքներ, նորմեր, որոշումներ ընդունելու ձևեր և կանոններ:/
Մեզ մոտ ինտերնետ կապի ոլորտը առաջատար դեր ունի ինչպես տնտեսական, սոցիալական, այնպես էլ` երկրի տեխնիկական և տեխնոլոգիական  առաջընթացի զարգացման մեջ: Ակնհայտ է, որ ցանկացած ոլորտի զարգացում նախ և առաջ պայմանավորված է այդ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից: Ոլորտի զարգացման համար առանձնակի նշանակություն ունի նաև  միջօպերատորական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի զարգացնումը:
Հայաստանում հենց կոնկրետ «Ինտերնետի» կամ «համացանցի» մասին օրենք չկա, սակայն կան դրան առնչվող մի շարք իրավական ակտեր: Որոնցից թերևս ամենաառաջինը պետք է նշեմ կարևորագույններից մեկը` անվտանգությանը վերաբերող կարգավորումները:/ընդ որում` անվտանգություն հասկացությունը կարող է ներառել ազգային,գործարար, օգտվողների,  ցանցային անվտանգություննները և մի շարք այլ բաղադրիչներ/: Այսպես օրինակ`ՀՀ Քրեական օրենսգրքի 9-րդ բաժնի 24-րդ գլխում սահմանվում է Համակարգչային տեղեկատվության անվտանգությանը վերաբերող օրենքը: /համակարգչային*- այստեղ նկատի է առնվում ոչ միայն համակարգիչն` իբրև տեխնիկա, այլ համակարգչային համակարգը, տեղեկատվությունն ու ցանցերը /: Մասնավորապես ցանցերին անդրադառնալիս, հարկ է նշել, որ ցանցի  «…օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում...» / կամ այլ տեսակի վնասներ/, կախված հանգամանքներից, պատժվում է նվազագույն աշխատավարձի 200 - 500ապատիկի չափով տուգանք կամ ազատազրգում  /ևս` ըստ հանգամանքների/: Այս օրենքը պատիժ է սահմանում նաև ցանցերում տեղեկատվության փոփոխման կամ սուտ փաստերի հրապարակման դեպքում: Այս առումով  /սուտ փաստերի հրապարակման/ պետք է նշել, որ հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչիները/լրագրողները/,իրենց կայքի ռեյտինգը բարձրացնելու համար սենսացիաներ որսալով հաճախ ընթերցողին գցում են թյուրիմացության մեջ կամ հրապարակում  ոչ հավաստի տեղեկություններ, : Ասենք`  տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը ներկայացնում ու «Հրապարակ»ում են  նոր /բայց սխալ/ փաստերով»/Սյունիքը դառնում է Վանաձոր, Ռուսաստանի պաշտոնյաները`  Ուկրայինայի պաշտոնյաներ ,   / միայն աժոտաժ առաջացրած արտահայտությունն է մնում նույնը` “Ешьте, суки, ешьте”  
   Օրենքն անդրադառնում է նաև համակարգչաին սաբոտաժին.այն է` համակարգչային
տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, ցանցը կամ  մեքենայական կրիչները վնասելը, ինչպես նաև վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը  /որոնց համար ՀՀ-ում նախատեսված պատիժը ևս իրականացվում է ազատազրկման կամ տուգանքի միջոցով/: Սաբոտաժի հնարավորությունը մեծանում է ինտերնետի առկայության դեպքում.բավական է նշել միայն  հարևան երկրների /մասնավորապես Ադրբեջանի/ կողմից մեր էլեկտրոնային կայքերի նկատմամբ իրականացվող  հաճախակի «գրոհներն» ու կիբեռահաբեկչությունները, որոնց պատճառով ոչ միայն կարող է վնասվել հայկական կայքերում  հրապարակված տեղեկատվությունը, այլև` ենթարկվել ոչնչացման/մասնավորապես խոսքը վերաբերում է թույլ պաշտպանվածություն ունեցող կայքերին/: 

     
Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել հատկապես սույն օրենքի  254-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալուն. շատ բան չեմ ասի, պարզապես ձեզ կխնդրեմ մի փոքր ուշադիր հետևել   news.am  -ի հրապարակումներին: Այս հոդվածը սերտորեն առնչվում է մտավոր սեփականության իրավունքին /հեղինակային իրավունք և այլն/,ինչպես նաև մամուլի և հրապարակման իրավունքին  /մասնավորապես` խախտումներ մամուլում/: Նշեմ, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված է, որ լրագրողը  բառացի մեջբերման համար պատասխանատվության ենթակա չէ, եթե «հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:
     Այսպիսով`
Ինտերնետ միջավայրում անհնար է հասնել լիակատար և ամբողջական անվտանգության ապահովման` առկա սպառնալիքների և դրանց նորանոր դրսևորումների պայմաններում /ինչպիսիք են` կիբեռահաբեկչությունը (cyberterrorism) և կիբեռծայրահեղականությունը (cyberextrimism)/: Նաև պետք է նշել ևս  մեկ չափազանց կարևորագույն խոչընդոտ ինտերնետի օրենսդրական կարգավորմանն «գործնական» դժվարության հարցում: Այն է, որ ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունների շնորհիվ /մասնավորապես` ոչ սեփական տվյալներով գրանցվելը կամ գաղտնիությունը/ չափազանց դժվար է պարզել «զանցանք» գործողի  ինքնությունը, հետևաբար համարյա  անհնար է անձին   /կամ անձերին/ որևէ պատասխանատվության ենթարկելը: 
     
             
 Առհասարակ շատ դժվար է իրականացնել ինտերնետային մոնիթորինգ, ինչը հնարավորություն կտար ինտերնետը առավելագույնս ուսումնասիրելով` բացահայտել օրենքի խախտումներն և կանխել  հետագա «ինտերնետային հանցագործություններն ու ահաբեկչությունները»: ՀՀ Ինտերնետային օրենսդրական դաշտում հաջողությունների  հասնելու համար կարևոր է ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում` յուրացնել միջազգային փորձը, որի ամբողջական կիրառումն ապահովելու համար նպատակահարմար է ստեղծել մշտական գործող աշխատանքային խումբ` ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
       Մեզ մոտ առկա օրենքների
խստացումը ևս չի բերի սպասվող արդյունքների, քանի որ Ինտերնետը սահմաններ չի ճանաչում: Օրենքը լիակատար կիրառման մեջ դնելու  համար  անհրաժեշտ է համագործակցել մի շարք ազգային և միջազգային պետական մարմինների հետ:



ԿՈՄԻՔՍՆԵՐ... ՄԱՍ 1/շարունակելի/

-Հայերի ցեղասպանության մասին ոնց պայամանորվել էինք չէ, Բարաք ջան...?
- Ok Գյուլ, Don't Worry...

-Armenian Genocide...??? Նոր Գյուլը  երդվեց, որ ՉԿԱ ըտենց բան... Իսկ Ինքը սուտ չի երդվում...

пятница, 15 апреля 2011 г.



...Հետո էլ ասում ենք` Մե~նք, հայե~րս,Եվրոպա ենք մտնու~մ...Ճիշտ են ասում`մարդ կարա գեղից դուրս գա, բայց գեղն իրա մեջից` ոչ.../գեղ*- այստեղ` ոչ թե գյուղ, այլ հոգեպես չոբան (c) իմաստով/


...Մի քանի օր առաջ  /ինչպես միշտ` սոված/ մտել եմ Պրոսպեկտի Երևան-City-ն /Սուպերմարկետանման մի տեղ/: Գնումներս վերջացրի. դուրս եմ գալիս, ու մեկ էլ լսում եմ վաճառողուհու /ով սուպերմարկետի ԷԴ  խանութում աշխատելու համար պետք է ունենա ''ՎԵՐՋ'' շպարված դեմք և հագնված լինի "базарный шик" ոճով/ զայրացած գոռոցը իրենից տարիքով մեծ հաճախորդի վրա, ով բողոքում էր, որ "сдачи"-ին քիչ է...


    -Լավ ՉԵՔ*?../*Հարգանքով վիրավորել (c),- գնահատելի ա/ ...Մի հատ գինը նայի, նոր խոսա.../ու հայկական ավանդական.../--->Իիիիի~...
  ...Լավ, այ մարդ, էս ուր ենք հասել... կարելի ա շատ բաներ մարդու մեջ փոխել` գեղեցկացնել,շտկել, ուղղել... բայց...եթե մարդու մեջ "գեղն" ա , ոչ մի վիրահատություն ու դեղահաբ չի օգնի ...

   

Լինում է չի լինում

   Լինում է չի լինում... ես ու ընկերուհիս  Պրոսպեկտով  /Մաշտոցի պողոտայով/ քայլելիս ենք լինում /դասից տուն/ դեպի Էջմիածնի "Գազելներ" ու մտորում ենք.
       - "Պրոսպեկտ"-ը  անգլերեն կլինի 
avenue, ֆրանսերեն ևս` avenue....բա  ռուսերեն...???

        -  "Шоссе" ,- միաձայն ասում ենք մենք` հիացած մեր հզոր թարգմանչական տաղանդով: 
   ...Իսկ դուք գիտեք "Պրոսպեկտ"-ի  ռուսերենը տարբերակը...??? (*-*)