четверг, 31 марта 2011 г.

Աֆորիզմ


Я бы Вам рассказала. Да меня не спросили. Как порой предавали, даже те, кто любили. Только я не сдавалась. Я сквозь слезы смеялась. И чтоб там не случилось. Я собой оставалась...

Любить

Любить - значит желать другому того, что считаешь за благо, и желать притом не ради себя, но ради того, кого любишь, и стараться по возможности доставить ему это благо. 
                                                                                                                     Аристотель

Любить


Любовь, как правило, - только один из эпизодов в жизни человека, в романах же ей отводится первое место, и это не соответствует жизненной правде. Мало найдется мужчин, для которых любовь - самое важное на свете, и это по большей части неинтересные мужчины; их презирают даже женщины, для которых любовь превыше всего. Преклонение льстит женщинам, волнует их, и все же они не могут отделаться от чувства, что мужчины, все на свете забывающие из-за любви - убогие создания. Даже в краткие периоды, когда мужчина страстно любит, он занят еще и другими делами, отвлекающими его от любимой. Внимание одного сосредоточено на работе, которая дает ему средства к жизни; другой увлекается спортом или искусством. Большинство мужчин развивает свою деятельность в различных областях; они способны всецело сосредоточиваться на том, что их в данную минуту занимает, и досадуют, если одно перебивает другое. В любви разница между мужчиной и женщиной в том, что женщина любит весь день напролет, а мужчина - только урывками
                                                   У.С. Моэм

Любовь

Любовь, как правило, - только один из эпизодов в жизни человека, в романах же ей отводится первое место, и это не соответствует жизненной правде. Мало найдется мужчин, для которых любовь - самое важное на свете, и это по большей части неинтересные мужчины; их презирают даже женщины, для которых любовь превыше всего. Преклонение льстит женщинам, волнует их, и все же они не могут отделаться от чувства, что мужчины, все на свете забывающие из-за любви - убогие создания. Даже в краткие периоды, когда мужчина страстно любит, он занят еще и другими делами, отвлекающими его от любимой. Внимание одного сосредоточено на работе, которая дает ему средства к жизни; другой увлекается спортом или искусством. Большинство мужчин развивает свою деятельность в различных областях; они способны всецело сосредоточиваться на том, что их в данную минуту занимает, и досадуют, если одно перебивает другое. В любви разница между мужчиной и женщиной в том, что женщина любит весь день напролет, а мужчина - только урывкамиУильям Сомерсет Моэм

Աֆորիզմ

Я не пытаюсь быть лучшей... Я умею быть сама собой, а это лучше...

Юмор


вторник, 22 марта 2011 г.

հետաքրքիր է...

   Ինձ շատ հետաքրքիր ա` իմ բլոգն էսքան այցելում են
 ....թե էս անտեր հաշվիչը "ղժում ա վրես"..
"Գլամուր զուգարանի թղթերի քարոզարշավը"
Տարիներ առաջ մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ մի այնպիսի կենցաղային , բայց շատ: անհրաժեշտ իր ինչպիսին, գորշ, անհայտ զագումով կետեր ունեցող զուգարանի թուղթն է,կսկսի,այսպես ասած,"հիշեցնել  իր մասին":Իսկ այժմ սովորական զ.թ.-երին փոխարինելու է գալիս"гламрурный"-ն:Կարելի է ասել` նրանց միջև սկսվել է"կուսակցական պայքար":
До                                  После      
 Գնալով խանութներում ավելանում է նրանց տեսականին և լավանում որակը: Ուստի ամենայն հավանականությամբ  "իշխանությունն"  իրենց ձեռքը կվերցնեն  "Գլամուրականները".չէ որ ժամանակները փոխվում են, և մեր մարմինը  "մաքրության" հետ մեկտեղ մեզանից "խնամք" ու "հարմարավետություն"  է պահանջում:
Վերջերս "SAS" էի մտել. երկու ընկերուհի կենցաղային իրերի բաժնից զուգարանի թուղթ ընտրելիս ընկել էին մտածմունքների մեջ .
-Որը վերցնեմ...էս ծաղկավորը, թե էն  "գլադկի" կանաչը...
Ես էլ մտածում եմ, թե հիմա ինչ տարբերություն...մեկ ա` երկուսի "վախճանն" էլ  նույնն ա:-)))
...Կարծում եմ` հեռու չէ այն օրը, որ իրենց "гламрурный" համարող  թիթիզ աղջիկները կսկսեն բուռն քննարկման թեմա դարձնել նաև զուգարանի թուղթը.
-Լսի, էն օրը ընենց գժոտ թուղթ եմ տեսեեելլլլ....սենց ռոզվի, վրեն էլ` քարեր...Атпад...
Ինչևէ, ավելի լավ է զուգարանի թղթերը աստիճանաբար "գլամուրիզացվեն", քան թե լինեն 

                            այսպես "ԴԱԺԱՆ"----->




Հ.Գ.Ոնց որ ասում են ` Ավել-պակաս` կներեք...

Ժպտադուլ


Ասենք վերջ  <<Ժպտադուլին>> 
Այսօր նախքան դասի գնալը  ես և ընկերուհիս որոշեցինք մի փոքր, ոնց որ ասում են  "подкрепится" լինենք /մեզ տունը հաց չեն տալիս:)))/Եղանակը մռայլ և անձրևային էր, դասի ընդհանրապես չտրամադրող ,/խեղճ եղանակ, մեր ծուլությունը "գցում ենք  վրան"/ Ավանդական դարձած ճամփով քայլեցինք դեպի մեր սիրելի  <Այգեստան>-ը: /Թե ինչ գնեցինք այնտեղից, չեմ մանրամասնի, որ սոված ընթերոցողներիս "ստամոքսի նուրբ լարերին չդիպչեմ"/: Գումարը տալու ժամանակ դրամարկղի մոտ նստած վաճառողուհին էնպես բարեհամբույր ժպտաց, որ տրամադրությունս բարձրացավ,և ես մտածեցի, որ ժպիտը  PR-ի ամենաուժեղ միջոցներից մեկն է.չէ որ, հանձին ինձ,  խանութը մեկ  հոգի մշտական գնորդ "ձեռք բերեց": Ու որոշեցի, որ մեր մասնաշենքի "կողքից ծլած"սոված ուսանողների  խանութից այլևս չեմ օգտվի... Ավելի լավ է մի քանի քայլ ավել գնալ ու համեղ պատառի հետ միասին մի կաթիլ ժպիտ ստանալ ...

понедельник, 21 марта 2011 г.

Блондинка



Блондинка пишет SMS мужу:милый ты забыл дома телефон.

Блондинка

Почему блондинка открывает кефир в магазине, потому-что там написано - "открывать тут"! 

Ուրախ նամակ...





<<Սիրելի որդյակս
Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:
Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:
Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:
Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք:
Օրերս մեր խոհանոցում գազի պայթյուն տեղի ունեցավ, և ինձ ու հորդ պատուհանից դուրս շպրտեց, օ՜, ինչպիսի հաջողություն. վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հորդ հետ միասին էինք տնից դուրս գալիս: Բժիշկը եկավ, որ ստուգի, թե ինչպես ենք զգում: Մի ապակե խողովակ դրեց բերանս և ասաց, որ 10 րոպե չխոսեմ: Հայրդ խնդրեց բժշկին, որ այդ խողովակն իրեն վաճառի:
Քանի որ խոսում ենք հորդ մասին, հայտնում եմ քեզ, որ նա աշխատանք է գտել և շատ է հպարտանում. նրա տնօրինության տակ 500 հոգի կա: Նա գերեզմանոում գազոններն է խուզում:
Քույրդ, Ջուլիան, այն որ ամուսնացավ իր ամուսնու հետ, վերջապես ծննդաբերեց, բայց մենք դեռ չգիտենք տղա է, թե աղջիկ, ուստի չեմ կարող ասել մորաքույր ես դու, թե քեռի: Եթե աղջիկ է, քույրդ նրան կանվանի ինչպես ինձ: Տարօրինակ է սակայն սեփական աջկան «մայրիկ» կոչել:
Քո կուզեն Պոլը ամուսնացել է և ամբողջ օրն աղոթում է իր կնոջ առջև, որովհետև նա կույս է…
Ի դեպ, մենք այլևս չենք տեսել քո Իսիդոր քեռուն, որն անցյալ տարի մահացավ: Քո շունը մեզ շատ է անհանգստացնում. նա շարունակում է վազել կանգնած մեքենաների ետևից: Իսկ Ժանո եղբայրդ` է՛լ ավելի վատ…Նա մեքենան փակեց և բանալին թողեց մեջը: Ստիպված գնաց հասավ տուն, որ բանալու երկրորդ օրինակը բերի, որպեսզի կարողանանք մեքենայից դուրս գալ:
Այսպիսով, որդյակս, ծրարի վրա մեր հասցեն չեմ գրում, քանզի չգիտեմ: Վերջին ընտանիքը, որն ապրում էր այս տան մեջ, հասցեով տախտակը տարել է հետը, որպեսզի նոր տան վրա ամրացնի:
Եթե Մարգոյին տեսնես` բարևիր, եթե չտեսնես` ոչինչ մի ասա:
Քեզ պաշտող մայր` Անտուանետ
Հ.Գ. Ուզում էի քեզ մի քիչ փող ուղարկել, սակայն ծրարն արդեն փակ էր>>:

Աֆորիզմ

       Սուտասանն իրեն միշտ էլ խաբված է զգում.պատճառ` բոլորին նայում է իր հարթությունից...(c)

Մտքեր

  ...Երիտասարդ տարիներին մարդիկ չունեն համբերություն և ճակատագրի տվածը գնահատելու կարողություն. դրանք հետո են գալիս...Իսկ մինչ այդ նրանց թվում է, թե  ամեն ինչ առջևում է, և հավերժ է կյանքը...
  

ՈՒ....ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ

ՈՒ....ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ

Փակել եմ աչքերս, շրջվել դեպի պատը
ու...չեմ սպասում,
իբրև`  չեմ սպասւմ քո զանգին:
Ու ինքս ինձ համոզել եմ և գրեթե հավատում եմ,
որ....չեմ սպասում,
իբրև` չեմ սպասում քո զանգին:
Բջջայինս լռել է, ձեռքերս սառել են այս տողերը գրելիս,
իսկ ես...չեմ սպասում,
իբրև` չեմ սպասւմ քո զանգին:
Ու եթե վաղը  դու ինձ հարցնես  երեկվա մասին, կասեմ սառնասիրտ,
որ....չեմ սպասել,
իբրև անհամբեր չեմ սպասել զանգիդ:

 Տա Թև ღ

воскресенье, 20 марта 2011 г.

Քաղաքավարության ճգնաժամ

   Քաղաքավարության ճգնաժամ  կամ մարդկանց մի կաթիլ ժպիտ է հարկավոր

    "Վարվի'ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն",- այս է քարոզում աստվածաշնչյան ոսկե կանոնը: Տեսականորեն  ես և դու գիտենք այդ մասին, բայց պրակտիկորեն ոչ բոլորիս է հաջողվում կիրառել դա:
Մի քանի օր առաջ  Աբովյան փողոցով քայլելիս տեսա երկու օտարերկրացու, որոնք իրենց ուսերին  կրում էին բավականին մեծ ուսապարկեր: «Մնում էր տունը շալակեին»,- բարձրաձայն ծիծաղելով` ասաց նրանց առջևից եկող երիտասարդ տղան,և այդ ծիծաղի ալիքը տարածվեց շրջակայքում գտնվող մարդկանց վրա : Բարեբախտաբար օտրերկրացիները ոչինչ չհասկացան և միայն մեղմ ժպտացին: Իսկ ես մտածեցի, որ ճգնաժամը թափանցել է ամեն տեղ, անգամ մարդկանց մեջ. քաղաքավարությունն արժեզրկվել է, ժպիտը` թանկացել:
  «
Ախչի~, դուռը կամաց փակի, ձեր տունը չես»,- ասաց  91 համարի երթուղային տաքսու  վարորդը իրենից ավելի պատկառելի տարիքով կնոջը: Ես էլ էի այդ երթուղայինում ու ինքս իմ մեջ նորից համոզվեցի, որ իրոք, ճգնաժամ է: Դիմացս նստած աղջիկը անտարբեր հայացքով  ինձ էր նայում.գոնե ժպտար:
  «
Հերթը սպասողների համար է»  նշանաբանով առաջնորդվելով` մետրոյի կայարանում  երկու աղջիկ  հրեցին հերթի մեջ կանգնած տարեց տղամարդուն և  մռայլ հայացքով անցան հերթի դիմացի շարքերը: Մարդն արհամարհանքով նայեց տարիքով իրենից  երեք անգամ փոքր աղջիկներին և գլուխը աջ ու ձախ շարժեց.հավանաբար նա էլ էր ինձ հետ համաձայն: Եթե աղջիկները  պարզապես     հերթը խնդրեին այդ մարդուց, քաղաքավարության ճգնաժամը մեր երկրում, հավանաբարմի փոքր կնվազեր:
    …
Բարձրաձայն ծիծաղի ձայնը գրավեց ուշադրությունս.շրջվեցի, երկու երեխա էին ծիծաղում: «Այ~  սա ուրիշ բան»,- գոհունակության զգացումով մտածեցի ես, և ուրախացա. գոնե երեխաների մոտ «ժպիտը  չի թանկացել»: Ու հանկարծ այս ժպտերես երեխաներից մեկը բարձր-բարձր ասաց. «Հլը էս հոգնած աղջկան նայի~...» :