ღ Տա Թև ღ
.
понедельник, 4 февраля 2013 г.
суббота, 1 сентября 2012 г.
Միայնակ աշուն
Միայնակ աշուն...
Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ տանի....սա առաջինն է վերջին չորս տարվա աշուններից, որտեղ դու տեղ չունես.....Ու թեև բայ չես, բայց հեշտությամբ փոխում ես ժամանակդ. չորս աշուն "ներկա" էիր, հինգերորդում արդեն ` "անցյալ"....Չորս աշուն լռին ուղեկցում էիր իմ մենակությանը.սկզբում ` հենց այնպես, քո կամքով, անկեղծ, մաքուր...հետո` ավելի ջերմ, տաք, - ավելին քան ընկեր, բայց դեռ սակավ, քան սիրելի...ապա` զայրացկոտ, անտանելի ու հարազատ...այնքան հարազատ, որ առանց ֆիզիկական ներկայության էլ` իմ սրտում էիր, ու ոչ թե հենց այնպես` իբրև մի հին կիսանդրի, որի անունը նույնիսկ չգիտեն, այլ կենտրոնում ` ուղիղ ապագա տանող մայրուղու վրա, գլխավոր աթոռին...որը, սակայն, հրեցիր մի կողմ` նախընտրելով մնալ հիշողություններիս արվարձաններից մեկում ու պատճառաբանելով, թե.........
Առանց "թե"-երի ու "բայց"-երի ոչինչ չստացվեց ուղղել, նույնիսկ "հօգուտ"-ն ու "հանուն"-ն էլ ոչինչ չփոխեցին...փոխվեց միայն աշունն իր տերևներով. վառ կարմիր տերևները խամրեցին, վայր ընկան, խեղճացան ու դարձան խաշամ...և դու ի՞նչ էիր կարծում, որ դրանց լուցկին մոտեցնելով կվառես մի նոր կրա՞կ, հույզերի մի բո՞ց.... Ախ~, սիրելի' ս, մի՞թե դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, սխալվեցիր այս պարզ հաշվարկում....Չէէէ', սիրելի'ս...դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, մշակել էիր մի նոր աքսիոմ` թե աշնան տերևներին կարմրի համար լուցկին է պակասում....
Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ տանի...այս աշուն ես նույնիսկ ինձ ինձ հետ չեմ տանի. ինձ` հիասթափված, ինձ` մտամոլոր, ինձ` աներազ...Կգնամ մենակ, ու, ներելով ինքս ինձ և ինքս քեզ, հաշտեցնելով ինձ ու քեզ և քեզ ու ինձ, սառած, բայց թարմությամբ բուրող ժպիտով ձեռքով կանեմ և հրաժեշտ կտամ, որովհետև. սիրելի'ս, աքսիոմներ մշակելու ճանապարհին այդպես էլ հաշվի չառար, որ լուցկին բռնկվելիս տաքացնում է փայտով լի վառարանը գուցե, բայց խաշամն այրում, ոչնչացնում է, թեկուզև... սիրով....
Հիմա հասկանու ՞ մ ես, ջա' նս, թե ինչու ես ո' չ այս, ո' չ մեկ այլ աշուն քեզ ինձ հետ ԷԼ չեմ տանի.....
четверг, 16 февраля 2012 г.
Նվիրել անմահություն....
«Սիրել, նշանակում է դիպչել գաղտնիքին, բայց դիպչել գաղտնիքին դեռ չի նշանակում հասնել նրան….»: Աշխարհում բնակվում է շուրջ 6 միլիարդ 700 միլիոն մարդ, որից յուրաքանչյուրն ունի սիրո կարիք: Նրանք բոլորն էլ սիրում են կամ փորձում են սիրել:
Իսպանացի փլիլիսոփաներից մեկը` Խոսե Արտե Գրիգասոն, ասում է. « Բոլոր նրանք, ովքեր սիրում են, սիրում են միանման` խելացին եվ հիմարը, երիտասարդը եվ ծերը, բուրժուան եվ նկարիչը, բոլորի մոտ էլ սերը միանման է գալիս»: Բայց մեզանից յուրաքանչյուրին միայն մեկ օբյեկտն է պետք. միայն նրա ժպիտն է ամենացանկալին, նրա աչքերն են ամենագեղեցիկը, նրա տեսքն է առավել սպասվածն ու ցանկալին: Թվում է` հազար անգամ ասված ու կրկնված խոսքեր են, բայց ամեն մեկի համար դրանք իրենց մեջ թաքնված յուրովի խորհուրդ ու գաղտնիք են պարունակում: Հարցրե’ք ձեզ շրջապատող մարդկանցից, թե ինչ է սերը, եվ դուք չեք ստանա միանման երկու պատասխան:
Ռուսաստանի փիլիսոփայական գիտւթյունների դոկտոր Դմիտրի Սպիվակը սերը բնութագրում է որպես մարդու հոգեկանի իմուլսիվ-ադեկտիվ խանգարման մի տարատեսակ, որը մեզ տիրաբար ձգում է դեպի այսպես կոչված «մեր առարկան»:
«Սերը այս աշխարհից չէ- ասում է Պլատոնը,- այն այստեղի ծաղիկ չէ»:
Սիրո առեղծվածի բացահայտման փորձ են արել ամերիկացի գիտնականները: Նյու-Յորքի համալսարանական քաղաքներում առկա հետազոտական կենտրոնների շնորհիվ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է այսպես ասած «ներթափանցել» մարդկանց ուղեղի մեջ եվ պարզել, թե ինչ է կատարվում եվ ինչն է փոխվում այնտեղ սիրահարվելիս:
Փորձերից մեկի ժամանակ մարդկանց, ովքեր իրենց համոզմաբ սիրահարված էին,պառկեցրել են հատուկ սկանների մեջ եվ ցույց են տվել իրենց սիրելիների նկարները կամ առաջարկել մտածել նրանց մասին: Այդ ընթացքում մեկ այլ մոնիտորի շնորհիվ փորձել են արձանագրել նրանց ուղեղում տեղի ունեցողը: Այդ ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ սիրահարված ժամանակ ակտիվանում է մարդկանց ուղեղի ենթակեղեվային հատվածը, որն առհասարակ պատասխանատու է մարդու տարրական անհրաժեշտությունների համար, ինչպիսիք են ջուրը, օդը, սնունդը, քունը: Դրանք այն տարրերն են, առանց որի մարդը չի կարող ապրել, եթե մենք անտեսենք դրանցից որեվէ մեկը, մենք կմահանանք:
Այսինքն` սերը կենսական անհրաժեշտություն է: Մենք չգիտենք, թե ինչ է սերը, բայց մենք ճանաչում նրան, երբ այն գալիս է: Մեզ համար կարեվոր չէ, թե ինչ է կատարվում շուրջը եվ ամենեվին էլ պարտադիր չէ շփվել այլ մարդկանց հետ. մենք մեր ներսում ստեղծում ենք մեր աշխարհը միայն մեկի համար եվ ուզում ենք միայն նրա հետ շփվել: Մենք դառնում ենք անտարբեր բոլորի նկատմամբ. մեկ վայրկյանում մենք կարող ենք քանդել ընկերական եվ բարեկամական կապերը, եթե դրանք ինչ-որ կերպ կարող են խոչընդոտ հանդիսանալ մեր ճանապարհին:
Ինչ էլ ասենք սիրո մասին, ինչպիսի ուսումնասիրություններ էլ որ կատարվեն, միեվնույն է, սերը եղել եվ մնում է առեղծված` նման այնպիսինների, ինչպիսիք են Աստվածը, ծնունդը, կյանքը եվ մահը: Սուտ, ուրախություն, նվիրվածություն, խանդ, դավաճանություն, հրճվանք,

հիասթափություն…Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի քո սիրո պատմությունը. այն դու ես գրելու:
Փիլիսոփաներից մեկն ասում էր. «Ասել ես սիրում եմ քեզ, կնշանակի ասել դու չես մահանա», այսինքն ` սիրելով մեկին, դու նրան անմահություն ես խոստանում: Մենք բոլորս էլ սիրել կամ սիրում ենք, ասել է թե` բոլորս էլ անմահ ենք այս աշխարհում:
пятница, 18 ноября 2011 г.
Письмо Деду Морозу :-)))
Здравствуй Дедушка Мороз ! Меня зовут Tatev. Мне 20 лет ! Не много не мало, но я верю и надеюсь в то, что ты есть и сейчас читаешь моё письмо. Моя мама очень злая тётя. Она не разрешает писать мне письма тебе, и поэтому я сижу в trusax и пишу это письмо. Мама выпускает меня гулять только до 00:30. Когда я её не слушаюсь, она бросает в меня unitaz и частенько попадает мне прямо в glaza =( Однажды я не вытерпела и сказала ей: "veter s morya dul". Мой папа работает jurnalistом и приходя с работы с плохим настроением, он кричит: "Fuck you" !!! И заставляет меня готовить ему salat Cezar. Но я не умею готовить, и поэтому у меня получаецца gavno. Он злицца ещё сильнее, и запрещает мне играть в goroznagoroz :D с друзьями. Ещё папа придумал мне кличку, и зовёт меня не Tatev, а SabaSHka ! В общем, дедушка мороз, если ты не Ez, то ты поймёшь как мне kayfovo. Дорогой Дедушка мороз - красный serdce забери меня к себе или вышли мне unitaz. Ещё сделай так, что бы близкие мне люди любили меня и почаще давали мне денег на snega. Любимый дед мороз, ты мой последний шанс. Я надеюсь на новый год я найду под ёлочкой notebook. Дед Мороз, пойми как мне kayfovo. Если ты не прочтёшь это письмо или оно не дойдёт до тебя, мне umryet. Помни что я верю в тебя Predatel !
Пройди тест и узнай каким будет твоё письмо!!!
Хорошего настроения!!!

четверг, 17 ноября 2011 г.
7 միջոց տղամարդուն գրավելու համար
1. Եղե'ք ինքնավստահ...
Ինքնավստահությունը դեռևս ոչ ոքի չի խանգարել: Քայլե'ք ուղիղ, վստահ, մտքերն արտահայտեք հստակ:
2. Ժպտացե'ք...
Ցույց մի' տվեք ձեր վատ տրամադրությունն ու անհանգստությունը, նույնիսկ եթե ներքուստ ուրախ չեք ... Նախ` այդպես զգալիորեն նվազում է ձեր գրավչության աստիճանը:Եվ հետո` Ժպիտը միշտ "պատասխան ժպիտը" է բերում:
3. Մի' չարաշահեք շպարը...
"Պատերազմի պատրաստվող հնդկացու ներկած դեմքը" ավելի շատ կվանի տղամարդուն... Ինչքան բնականին մոտ, այնքան ավելի գրավիչ և գեղեցիկ..
4. Մի' խանդեք...
Եթե նույնիսկ բնավորությամբ այդպիսին եք: Աշխատե'ք ցույց տալ, թե ձեզ համար նրա նոր ընկերուհիները մեկ են... Հակառակ դեպքում նա միշտ կաշխատի այդ խոցելի լարերի վրա` ոչ ի օգուտ ձեզ:
5. Անտարբե'ր ձևացեք...
Եթե նույնիսկ նկատել եք նրան, ձևացրե'ք, թե չեք տեսել. այսպիսով կտեսնեք , թե որքան է տղամարդու` ձեզ տեսնելու ցանկոթյունն ուժեղ, և որքան կարևոր եք դուք նրա համար:
6. "Անհասանելի' " եղեք...
"Արգելված պտուղը քաղցր է",-ասում է առածը... Տղամարդկանց առավելապես գրավում են այն աղջիկները, ում հասնելը դժվար է...Հետո , երբ արդեն հասնեն իրենց սիրելիին, իրենք էլ լավ կզգան ...
7. Առեղծվա'ծ մնացեք...
Երբեք մի' բացեք ձեր բոլոր խաղաքարտերը տղամարդու առաջ թե' ձեր զգացածի, թե' այլ բաների հարցում: Այդպես նա երբեք չի ձանձրանա այդ հարաբերություններից և "չի արխայինանա" ձեր հարցում ու ամեն օր նորովի կփորձի գրավել ձեր սիրտը...
Հ.Գ copy-ի արդյունք չէ...միջոցներն առաջարկում է մեծն... ԵՍ :):):)
вторник, 15 ноября 2011 г.
Խնջույք եկեղեցու շիրիմների կողքին
Այն, թե ինչ արժեք ունի և դարեր շարունակ ունեցել է հայ եկեղեցի մեր ազգի, հայապահպանման և պետականության կայացման համար, կարծում եմ, ավելորդ է խոսել:
Եվ եթե դու գոնե մի փոքր քրիստոնեա ես ու եթե նույնիսկ եկեղեցի չես էլ հաճախում, ապա դա ամենևեին էլ պատճառ չէ, որ չհարգես քո ազգի հոգևոր հենարանը: Ինչ խոսք, հավատացյալ լինելը եկեղեցի գնալով չի որոշում, եկեղեցին սոսկ հավաքատեղի է մարդկանց համար
Քանի որ ապրում եմ Էջմիածնում և բախտի բերմամբ, թե պատահմամբ ինձ շրջապատում են հնադարյան 5 չքնաղ եկեղեցիներ, հաճախ եմ այցելում… Այդպիսի մի այցելություն էլ եղավ վերջերս: Ես և ընկերուհիս որոշեցինք այցելել Սուրբ Գայանե եկեղեցին…Մոմ վառելուց հետո սկսեցինք փնտրել Խենթի գերեզմանը. այն գնտնվում էր եկեղեցու ետնամասում, այն հատվածում, որտեղ այլ հանգուցյալների շիրիմների կեղքին «իրենց հանգիստն էին կազմակերպել» պատկառելի տարիք ունեցող երեք կանայք: Նրանք նստել էին եկեղեցու պատին, շարքով դասավորել էին հյութերը, բացել «պոնչիկ-պեռաշկիով» տոպրակն ու միմյանց համտեսի էին հրավիրում, թե ` որը կուզես: Կանանցից մեկն էլ, որ կարճ կտրվածքով էր և ռուսախոս, մյուսին իր աղցանի բաղադրատոմսն էր տալիս… Ես նայում էի այդ կանանց ու մտածում. «…բայց ախր չի կարելի չէ…» և միևնույն ժամանակ հասկանում էի, որ տարիքով փոքր եմ նրանց նկատողություն անելու համար և ինչն էլ հաստատ արդյունքի չէր բերի: Սակայն այդ իրողությունն ինձ հանգիսր չէր տալիս, ուստի որոշեցի դիմել եկեղեցու աշխատակիցներին: Նրանք երկու սպիտակազգեստ կանայք էին: Մոտենալով հարցրի.
- Կներե'ք, իսկ թույլատրվու±մ է եկեղեցու բակում, այն էլ` պատերին նստած «քեֆ- ուրախություն» կազմակերպել …
- Իհարկե չի կարելի:
- Բա էնտեղ 3 հոգի կան, երևի չգիտեն հա±…Խնդրում եմ, գնացե’ք և ասե’ք նրանց:
- է~հ, մենք ասում ենք, ո±վ ա լսում … դու ջահել ես, դու ասա’, քեզ կլսեն:
Ինձ ոչինչ չէր մնում բացի սեփական ուժերին ապավինելուց…- Իհարկե չի կարելի:
- Բա էնտեղ 3 հոգի կան, երևի չգիտեն հա±…Խնդրում եմ, գնացե’ք և ասե’ք նրանց:
- է~հ, մենք ասում ենք, ո±վ ա լսում … դու ջահել ես, դու ասա’, քեզ կլսեն:
Ես մոտեցա նրանց, բարևեցի.
-Կներե’ք, իսկ դուք գիտե±ք, որ եկեղեցու բակում չի թույլատրվում նման բան: - Իսկ ո±վ ասեց,- զայրացած հացրեց կարճ մազերով կինը:
- Դե սա եկեղեցի է…/շինությունի ձևից և գմբեթի խաչից պետք է որ պարզ լինի/
- Էնտեղ մատաղի սեղան կա, բայց կեղտոտ ա,- ասումէ երկրորդը:
- Ես ուզում եմ էստեղ ուտեմ, էստեղ եմ ուտում,-շարունակում է կարճ մազերով կինը:
- Չե±ք կարծում, եթե ով ինչ ուզի և որտեղ ուզի անի, մեղմ ասած, լավ չի լինի…
Կնոջ համբերությունն արդեն սպառվում էր.հերիք չէ իրենց “համեղ պատառը հարամ եմ անում”, մի հատ էլ “շարունակում եմ”…
- Լսի աղջի’կ ջան, կարող ա± դու “հավատացյալ ” ես…
/Տարօրինակ հարց…/
- Ե±րբ եք տեսել “հավատացյալ” ները այս եկեղեցի գան, մի հատ էլ մտահոգվեն նրա վիճակի մասին:
Մի փոքր դադարից հետո…
- Ի±նչ ես ուզում մեզնից, մենք էս քանի տարի ա գալիս ենք էստեղ, ինքդ մի երկու անգամ երևի հազիվ ես եկել…
- Համ էլ,- զրույցի մեջ է մտնում երկրորդը,- ես եկեղեցու պատերին հենված ուտելիս ուժ եմ ստանում:
- Դեմ չեմ, էլի ուժ ստացեք, բայց առանց ուտելիքի…
Կարճատև նյարդային լռությունից հետո կարճ մազերով կինն ասում է.
-Մի խոսքով,աղջի'կ ջան, մենք լսեցի±նք քեզ, պատասխանեցի±նք քո հարցերին…
-Այո',բայց…
-Դե թող գնա…
-Եկե'ք միասին գնանք:
Նրա համբերությունը հատում է եզրագիծը:
-Գնա' ասում եմ…-ու շրջվում և կողքինի հետ հանգիստ շարունակում է զրույցը.-բա իմացա±ր….
Իմացա, ոնց չէ…իմացա, որ թե տեղը գա, կարող ենք բարձր աղաղկներով ու գոչյուններով մեղադրել վրացիներին , թուրքերին և ադրբեջանցիներին մշակութային ցեղասպանության մեջ, բայց մեզ ամեն ինչ կարելի է. մենք «էստեղ ենք ուզում, էստեղ ենք ուտում »…Բա եթե էդ սկզբունքն է, էլ ինչ իրավունքով ենք մենք բողոքում այս կամ այն պաշտոնյայից, կաշառակերությունից, մեր բանակից….
Թողե'ք ձեր մեկնաբանությունները
суббота, 12 ноября 2011 г.
Пауло Коэльо, отрывок из " 11 минут"
Порой мы боимся потерять и утратить то что имеем, хотя все что мы не делаем,и все что с нами происходит пишется одной рукой...И если бы мы научились
жить одним настоящим, то не прятались в себе...Может быть поэтому и существует пустота, что бы человек научился осознавать и улыбаться счастью...
Наше одиночество не в том что потерялось в пустоте наших сердец, а в том что выходит из него... Мне кажется, что вы одни в огромном мире, когда смотрю в ваши глаза...
И пусть дни не отличаются один от другого, так как время от восхода до заката... И с каждым днем пустота становится молчаливой, ее скупости нет дела ни до прошлого, ни до будущего... она довольствуется тем,что
разглядывает людей...
Но вы когда-нибудь поймете, что самый темный час в вашей жизни, перед самым прекрасным рассветом...
И пусть люди приходят в вашу жизнь в поисках чего-нибудь нового, но уходят оставаясь такими же как и были...Они поймут,что старое прошлое лучше настоящего...
Что жизнь тем и интересна когда люди вокруг вас одни и те же... И как-то само собой получается,что они входят в вашу жизнь,сами этого не замечая, желают ее
изменить... И чем не обыкновеннее человек, тем проще он с виду,тем самым незаметнее для других, тем проще его забыть и потерять.И смысл его слов и смысл жизнь понять под силу дано не каждому...
...Возможно мы с вами больше не увидимся и все останется простой мечтой одинокого человека...Но я прошу вас никогда не забывайте, что самое богатство рождает пустота вашего сердца. Его надо найти, и только там, там все что вы поймете и прочтете на пути к нему обретает свой смысл. Именно там где пустота прячет ваше сердце, а душа, душа верна законам жизни, спрятано твое сокровище - ваша любовь...
Понравилось ??? Расскажи друзьям !!!
Подписаться на:
Сообщения (Atom)